Անծուխ արտադրատեսակներ

      Ստեղծելով Անծուխ Ապագա

      Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլում մեր նպատակն է առաջարկել անծուխ այլընտրանքներ, որոնք ունեն ծխելով պայմանավորված հիվանդությունների առաջացման պոտենցիալ ավելի քիչ ռիսկ, ի տարբերություն շարունակական ծխելու։ Վերջին տարիների գիտատեխնիկական առաջընթացը հնարավորություն է տալիս ստեղծել այնպիսի նորարարական արտադրատեսակներ, որոնք և՛ կընդունվեն չափահաս ծխողների կողմից, և՛ կհանդիսանան ծխելու պակաս վնասակար այլընտրանքներ։

      Մեր անծուխ արտադրանքների գիտությունը

      Տաքացվող ծխախոտի արտադրատեսակներ

      Մեր տաքացվող ծխախոտի արտադրատեսակները, Էլեկտրականության միջոցով տաքացնում են ծխախոտը կամ նիկոտինային սուբտրատը, օգտագործելով ինդուկտիվ կամ ռեզիստիվ տաքացում, որը առանց այրման պրոցեսի արտազատում է նիկոտին պարունակող աէրոզոլ։

      Գոլորշի արտազատող արտադրատեսակներ

      Գոլորշի արտազատող արտադրատեսակները մարտկոցով աշխատող սարքեր են, ավելի հայտնի որպես էլեկտրոնային սիգարետներ, որոնք գոլորշիացնում են նիկոտին և համային հավելումներ պարունակող հեղուկը արտազատելով ինհալացիոն աէրոզոլ։ Մինչդեռ ավանդական գոլորշի արտազատող արտադրատեսակները գալիս են վերալիցքավորվող մարտկոցներով և փոխարինվող կամ լիցքավորվող քարթրիջներով, մեկանգամյա օգտագործման գոլորշի արտազատող արտադրատեսակները մեկանգամյա օգտագործման սարքեր են, որոնք նախապես լցված են հեղուկով:

      Օրալ արտադրատեսակներ

      Օրալ արտադրատեսակների կատեգորիան չի ներառում սարք, տաքացում կամ աէրոզոլի ինհալացիա: Փոխարենը, օրալ արտադրատեսակները պարունակում են ծխախոտ կամ զտված նիկոտին, որը փաթեթավորված է ցելյուլոզային փոքրիկ պարկի մեջ։ Դրանք դրվում են լնդի և վերին շրթունքի միջև, որտեղ նիկոտինը ներծծվում է արյան մեջ հիմնականում բերանի լորձաթաղանթի միջոցով:

      *KT G-ն Հարավային Կորեայում առաջատար ծխախոտային և նիկոտինային ընկերությունն է։

      ** Պատկերված արտադրատեսակները ենթակա են շարունակական զարգացման, հետևաբար վիզուալները պատկերավոր են և պարտադիր չէ, որ ներկայացնեն արտադրատեսակի մշակման վերջին փուլերը:

      ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

      Կարևոր Բացահայտումներ

      Մեր անծուխ արտադրատեսակները գտնվում են զարգացման, գիտական գնահատման և առևտրայնացման տարբեր փուլերում։ Դրանք բոլորը նախատեսված են չափահաս ծխողների համար որպես ավելի լավ այլընտրանքներ, ծխելը շարունակելու համեմատ: Բոլոր նոր մշակված արտադրատեսակները անցնում են խստագույն թեստավորում։

      ԾՏՀ-ում չկա այրում

      Գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծխելով պայմանավորված հիվանդությունների հիմնական պատճառը սիգարետի այրման արդյունքում առաջացող ծխի մեջ վնասակար և պոտենցիալ վնասակար քիմիական նյութերի մեծ քանակն է։

      Մենք իրականացրել ենք բազմաթիվ հետազոտություններ՝ ապացուցելու ԾՏՀ-ում այրման բացակայությունը, այդ թվում՝ ջերմաստիճանի չափումներ, ոչ-էկզոթերմ գործընթացների բացակայությունն ապացուցող փորձեր, ինչպե նաև այրումը բնութագրող բաղադրիչների չափումներ։

      Մեր ուսումնասիրությունները նաև փաստում են, որ ԾՏՀ աէրոզոլը չի պարունակում պինդ մասնիկներ, որոնք արտազատվում են երբ ծխախոտը այրվում է։ Ավելին, քանի որ այրման համար անհրաժեշտ է թթվածին, մենք փորձարկել ենք ԾՏՀ-ն առանց թթվածնի միջավայրում։ Արդյունքները ցույց են տալիս, որ թթվածինը որոշիչ դեր չունի ԾՏՀ-ում ծխախոտի ջերմաքիմիական քայքայման կամ աէրոզոլի ձևավորման մեջ։ ԾՏՀ-ի օգտագործման ժամանակ այրում տեղի չի ունենում։

       ԾՏՀ-ի անցած մարդկանց մեծամասնությունը, այլևս չեն ծխում սիգարետ և օգտագործում են բացառապես ԾՏՀ

      Մեր կողմից իրականացված մի քանի Հետշուկայական հետազոտությունները ցույց են տալիս, որ ԾՏՀ-ի անցած մարդկանց մեծամասնությունը, այլևս չեն ծխում սիգարետ և օգտագործում են բացառապես ԾՏՀ։

      Այս ուսումնասիրությունները նաև ցույց են տալիս, որ նախկինում ծխախոտային կամ նիկոտին պարունակող արտադրանքներ չօգտագործող մարդկանց շատ քիչ կամ գրեթե գոյություն չունեցող տոկոսն է սկսում օգտագործել ԾՏՀ (0.1%)։ ԾՏՀ-ի անցած մարդկանց 99%-ը նախկինում օգտագործել են ծխախոտ կամ նիկոտին պարունակող արտադրատեսակներ։ Այսինքն ԾՏՀ օգտագործողներից ընդամենը 1%-ից 2%-ն են նախկինում չծխող կամ նիկոտինային արտադրատեսակ չօգտագործող մարդիկ։

      Վնասակար քիմիական նյութերի արտանետման ցածր մակարդակ

      Այրման բացառման շնորհիվ, ԾՏՀ աէրոզոլում վնասակար քիմիական նյութերի մակարդակը միջինում 95%-ով ավելի ցածր է սիգարետի ծխի համեմատ:*

      * Հիմնված ԱՀԿ 9 ցանկի վրա

      **Ծխախոտին հատուկ նիտրոզամիններ:

      • NNK: 4-(Methylnitrosamino)-1-(3-pyridyl)-1-butanone
      • NNN: N-Nitrosonornicotine

      Արդյունքները ստացվում են Health Canada-ի ինտենսիվ թեստավորման ռեժիմի ներքո:

      Նվազեցված տոքսիկություն

      Մեր հետազոտությունները ցույց են տալիս ԾՏՀ-ի աէրոզոլի թունավորության էական նվազում համեմատած սիգարետի ծխի հետ։

      Պատկերը ցույց է տալիս ԾՏՀ-ի աէրոզոլի համեմատական արտամարմնային տոքսիկությունը ի տարբերություն 3R4F սիգարետի ծխի, հիմք ընդունելով 3 արտամարմնային վերլուծություններ, որոնք օգտագործվում են ցիտոտոքսիկությունը և գենոտոքսիկությունը գնահատելու համար:

      Նիկոտինի ընդունում

      ԾՏՀ-ի անցնելիս, նիկոտինի ընդունման և «ծխելու ցանկության» միավորները համեմատելի են ԾՏՀ օգտագործողների և սովորական սիգարետ ծխողների մոտ։

      Սա ենթադրում է, որ անցում կատարած մարդիկ չեն ձգտում ԾՏՀ-ից ավելի հաճախ օգտվել, քան ծխողները՝ սիգարետ ծխել։ Այսինքն, անցում կատարած մարդիկ ԾՏՀ-ն համարում են ընդունելի և բավարարող:

      Վնասակար նյութերի նվազեցված ազդեցություն

      Հետազոտությունը ցույց է տալիս, որ սիգարետ ծխելուց ամբողջովին ԾՏՀ-ի անցնողները ենթարկվում են էականորեն ավելի քիչ նյութերի, ի տարբերություն նրանց ովքեր շարունակում են սիգարետ ծխել։

      Ծխողների առողջության վրա դրական ազդեցություն

      Մեր 1 տարվա ազդեցության արձագանքի կլինիկական հետազոտությունը ցույց է տվել որ այն ծխողների մոտ, ովքեր 12 ամսով ամբողջությամբ անցում են կատարել ԾՏՀ-ի բոլոր 8 կլինիկական ռիսկի վերջնակետերը վիճակագրական տեսանկյունից բավականին նշանակալի մակարդակի բարելավվել են, նույն ուղղությամբ որը տեղի է ունենում սիգարետ ծխելը դադարեցնելու դեպքում։

      Օգտագործելու մտադրություն եվ օգտագործման վարքագիծ

      Մեր նախաշուկայական ընկալման և վարքագծի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԾՏՀ օգտագործելու մտադրությունը ներկայիս չափահաս ծխողների շրջանում բարձր է, իսկ չծխողների շրջանում ընդհակառակը՝ ԾՏՀ օգտագործելու մտադրությունը շատ ցածր է։

      Ավելին, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխողները ճիշտ են հասկանում, որ ԾՏՀ-ի անցնելը վնասի ավելի քիչ ռիսկ է ներկայացնում քան շարունակաբար սիգարետ ծխելը։

      Իրական աշխարհում օգտագործման ընկալման և վարքագծի մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծխողների զգալի մասը հավանական են համարում իրենց ամբողջությամբ անցումը սիգարետից ԾՏՀ-ի։

      Ընկալվող ռիսկ

      Մենք նաև ուսումնասիրել ենք ԾՏՀ-ի ռիսկի հետ կապված ընկալումների ազդեցությունը ծխողների վարքագծի վրա և դրա ազդեցությունը ժամանակի ընթացքում բացառապես և կայուն ԾՏՀ օգտագործման վրա՝ ընդգծելով ապրանքի մասին փաստերի վրա հիմնված և ոչ ապակողմնորոշող տեղեկատվության կարևորությունը, որը կարող է թույլ տալ տեղեկացված որոշումներ կայացնել:

      Արդյունքները ցույց են տալիս, որ այն անհատները ովքեր ԾՏՀ սկսել են օգտագործել վնասակար նյութերի նվազեցված արտանետման կամ վնասի նվազեցված ռիսկի ընկալման պատճառով, ավելի հավանական է որ ավելի արագ և ամբողջությամբ անցում կկատարեն այս արտադրատեսակներին։

      Բնակչության առողջության վրա ազդեցության մոդել

      Մենք, հենվելով մաթեմատիկական սիմուլյացիաների վրա և օգտագործելով հանրությանը հասանելի տվյալներ, մշակել ենք համաճարակաբանական մոդել՝ Բնակչության առողջության վրա ազդեցության մոդել (PHIM)։ Այն նպատակ ունի գնահատել, համաճարակաբանական տվյալների բացակայության պարագայում, անծուխ արտադրանքների ներդրման հնարավոր հետևանքները ամբողջ բնակչության հանրային առողջության վրա:

      Մենք մի քանի ուսումնասիրություններ ենք կատարել՝ օգտագործելով մեր PHIM-ը տարբեր երկրների համար, ու թեև PHIM-ի որոշ սահմանափակումների, այս սիմուլյացիան ցույց է տվել, որ մոդելավորմանը համապատասխան անծուխ արտադրանքների ներդրումը հնարավորություն ունի էապես նվազեցնել ծխելու հետևանքով մահացությունը:

      ԱՆԿԱԽ

      Անկախ Ուսումնասիրություններ և Ակնարկներ

      Վերջին մի քանի տարիների ընթացքում բազմաթիվ անկախ ուսումնասիրություններ արդեն հաստատել են ԾՏՀ-ի վերաբերյալ մեր հետազոտության տարբեր տարրեր:

       

      Մի քանի պետական մարմիններ, հետազոտական կազմակերպություններ և ակադեմիական հաստատություններ նախաձեռնել կամ ավարտել են ուսումնասիրություններ մեր անծուխ արտադրատեսակների կամ դրանց ուսումնասիրության մեթոդաբանությունների և արդյունքների վերաբերյալ:

      Ապացույց

      ՓԱՍՏԵՐ ԵՎ ԹՎԵՐ

      Մինչ այժմ հավաքված ապացույցների ամբողջությունը ցույց է տալիս, որ ԾՏՀ-ն ավելի լավ ընտրություն է չափահաս ծխողների համար, ովքեր հակառակ դեպքում կշարունակեին ծխել, և որ ամբողջությամբ անցնելը ԾՏՀ-ին ավելի քիչ վնաս է պատճառում, քան շարունակական ծխելը:

      Մեր ներդրումները մինչ օրս

      Մեր առաջատար անծուխ արտադրատեսակի գիտական ապացույցների համապարփակ հավաքածուն, ներկայացվել է մի քանի երկրների կարգավորող մարմիններին:

      2016 թվականին մենք ԱՄՆ Սննդի և Դեղորայքի Գործակալություն (U.S. FDA) ենք ներկայացրել Մոդիֆիկացված Ռիսկով Ծխախոտային Արտադրատեսակ (MRTPAs) և 2017 թվականին Ծխախոտային Արտադրատեսակի Նախնական Շուկայավարման (PMTAs) դիմումներ: Մենք նաև տեխնիկական և գիտական փաստաթղթեր ենք ներկայացրել ԵՄ անդամ մի քանի երկրների կարգավորող մարմիններին: 2019 թվականին, գիտահեն խիստ ուսումնասիրությունից հետո ԱՄՆ FDA-ն որոշեց, որ ԱՄՆ շուկայի համար ԾՏՀ-ի թույլտվությունը նպատակահարմար է հանրային առողջության պաշտպանության համար:

      2020 թվականին ԱՄՆ FDA-ն թույլատրեց ծխախոտի տաքացման համակարգի շուկայավարումը, որպես Նվազեցված Ռիսկով Ծխախոտային Արտադրատեսակ՝ նվազեցված ազդեցության մասին տեղեկություններով: Գործակալությունը հայտարարեց, որ նվազեցված ազդեցության պնդումներով Մոդիֆիկացված Ռիսկով Ծխախոտային Արտադրատեսակ որակավորում տալը «համահունչ է հանրային առողջությունը պահպանելու առաքելությանը և ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ դա դրական կազդի բնակչության առողջության վրա»։

      • 1,586 մարդ

        Ներառյալ գիտնականներ, ինժեներներ, տեխնիկներ և օժանդակող աշխատակիցներ, ովքեր աշխատում են ՖՄԻ Գիտահետազոտական կենտրոններում 2023 թ․-ին։*

        Info highlight
      • 120 միլլիոն ԱՄՆ դոլար

        ներդրում Նյուշատելում (Շվեյցարիա) ՖՄԻ-ի գիտահետազոտական կենտրոնի՝ Cube-ի, կառուցման մեջ:

        Info highlight
      • 12.5 միլիարդ ԱՄՆ դոլար

        ներդրում անծուխ արտադրատեսակների զարգացման և գիտական հիմնավորման համար՝ 2008 թ.-ից ի վեր։**

        Info highlight
      • 30 գիտական և ինժեներական ուղղություններ

        նյութագիտություն, էլեկտրոնիկա, կլինիկական գիտություն և համակարգային թունաբանություն:

        Info highlight
      • 709 միլիոն ԱՄՆ դոլար

        ընդհանուր գիտահետազոտական ծախսեր 2023 թ․-ին։

        Info highlight
      • ~3,720 շնորհված արտոնագրեր

        աշխարհի 5 ամենամեծ մտավոր սեփականության գրասենյակներից։***

        Info highlight
      • 99%-ը հետազոտական ծախսերի

        ուղղված է եղել անծուխ արտադրատեսակների մշակմանը 2023թ-ին։

        Info highlight
      • 532 գիտական հոդվածներ

        կապված մեր անծուխ արտադրատեսակների հետ՝ 2008թ.-ից 2023թ․-ին։

        Info highlight


      * Տվյալները ներառում են Swedish Match-ի և Vectura Fertin Pharma-ի աշխատակիցները:

      ** Ներդրումները արտացոլում են հետազոտությունները, արտադրանքի և կոմերցիոն զարգացումը, արտադրական կարողությունները, գիտական հիմնավորումները և չափահաս ծխողների ըմբռնման ուսումնասիրությունները: Պատկերը չի ներառում Swedish Match-ը և Vectura Fertin Pharma-ն:

      *** IP5 իրավասություններն են Եվրոպան (արտոնագրերը տրված են Եվրոպական արտոնագրային գրասենյակի կողմից), Չինաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան և ԱՄՆ-ը (ընդհանուր 2015թ․-ից 2023թ․)։